Հաջողության նոտա

Հաջողությունը աշխատասիրությունն է․ ֆիզիկոս Յուրի Բլեյան. «Հաջողության նոտա»

Հայ-Ռուսական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի դասախոս, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Յուրի Բլեյանը ասպիրանտուրայում սովորելու ընթացքում տպագրել է մի շարք գիտական հոդվածներ Scopus և Web of Science գիտական շտեմարաններում ներառված բարձր ազդեցության գործակից (IF) ունեցող գրախոսվող միջազգային ամսագրերում։

Գիտական աշխատանքներից բացի, մասնակցել է մի շարք գիտաժողովների, ինչպես նաև արժանացել է կրթական մրցանակների։ Մասնավորապես, 2018-ին մասնակցել է ՏՏ ոլորտում ՀՀ Վարչապետի ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությանը և զբաղեցրել երկրորդ տեղը, իսկ 2019-ին, մասնակցելով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթին, արժանացել է ճարտարագիտության ոլորտում երկրորդ տեղի պատվավոր մրցանակին։

Back to top button