Հայագիտակ

Վիմագրերը` երեկվա ու այսօրվա պատմական անձնագրեր. «Հայագիտակ»

«Վիմագրական մշակույթ. ժայռապատկերներից մինչև մեր օրեր» խորագրով միջազգային գիտաժողովը, որը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում կազմակերպել էր վիմագրագետ, պգթ Արսեն Հարությունյանը, առաջինն էր իր տեսակի մեջ։ 

«Գիտաժողովին մասնակցում էին հյուրեր Գերմանիայից, Վրաստանից, ինչպես նաև ոլորտի մասնագետներ` Հայաստանի տարբեր բուհերից։ Ելույթների թեմաները տարբեր էին ու շատ հետաքրքիր։ Առանձնապես գիտական մեծ բանավեճերի առիթ դարձան ժայռապատկերներին և ժամանակակից գրաֆիտիներին նվիրված ելույթները», — ասում է Արսեն Հարությունյանը։ 

Որ դարում, և որտեղ էլ արված լինեն գրությունները` եկեղեցու պատին, թե խաչքարի վրա, բնակելի ժամանակակից շենքի, թե գերեզմանաքարի վրա, դրանք պատմական մեծ արժեք են իրենցից ներկայացնում հետագա սերունդների համար։ 

Այդ իմաստով շատ կարևոր է փաստագրել և վավերացնել հատկապես Արցախի եկեղեցիների վիմագրերը, որոնք արդեն ջնջվել են և, ցավոք, դեռ կջնջվեն թշնամիների կողմից։

Back to top button