1953 թվականին ԽՍՀՄ-ը պաշտոնապես հայտարարում է, որ տարածքային որևէ պահանջ չունի Թուրքիայից։
1960-ականներին օրակարգում է հայտնվում Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդիրը։ Մեծ տերությունների կողմից կրկին սկսում է շահարկվել Հայկական հարցը։
ԱՄՆ պետքարտուղարության փաստաթղթերում և գրություններում նշվում էր, որ պետք է օգտագործել Թուրքիայի համար ցավալի հիմնախնդիրները, այդ թվում՝ Հայկական հարցը։
Նրանք հասկանում էին, որ նաև Հայկական հարցի միջոցով կարող էին ճնշում գործադրել թուրքական իշխանությունների վրա։ Թեև խորհրդային վարչակարգը նույնպես շահարկում էր Հայկական հարցը, բայց իր հիմնական փաստաթղթերում ճանաչում էր Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։
Թեմային է անդրադառնում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Քրիստինե Մելքոնյանը։