Ժամանակի վկան

Մտածողությունը մկանի նման զարգանում է՝ աշխատեցնելով, թերզարգանում է, երբ ձեռքբերածով բավարարվում ենք․ Հովհաննես Հովհաննիսյան․ «Ժամանակի վկան»

ԵՊՀ դոցենտ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է։ Այն վերաբերում է փիլիսոփայության, տրամաբանական համակարգերի, բանավեճի, այդ թվում՝ քաղաքական բանավեճի տեսության, հռետորիկայի հիմունքների, իմացաբանության մեթոդաբանության, սոցիալական հաղորդակցման, սոցիալական համակարգերի և փոխակերպումների ոլորտներին։

Այսօր շարունակելով «Քննադատական մտածողություն» թեմատիկ շարքի հերթական՝ չորրորդ հաղորդումը, Հովհաննես Հովհաննիսյանի հետ կմանրամասնենք տրամաբանական մտածողության հիմնարար սկզբունքները, զարգացման առանձնահատկությունները զուգակցելով տեսական գիտելիքը տրամաբանական վարժանքների դիպուկ օրինակներով։

  • Մարդկային քաղաքակրթությունը մտածողության զարգացման ընթացքն է և հավաքական պատմությունը։
  • Իսկ քննակա՞ն, թե՝ քննադատական մտածողություն։
  • Ո՞ր տարիքից կարելի է դասավանդել տրամաբանություն։
  • Մաթեմատիկան տրամաբանության զարգացման հիմքն է, բայց տրամաբանությունը միայն մաթեմատիկա չէ։
  • Քննադատական մտածողությունն ուսումնական գործընթացում գործնականորեն կարելի է զարգացնել կիրառելով մտավարժանքներ, որոնք նաև կյանքից վերցված օրինակներ են։

Ամփոփելով թեման, հաղորդման հյուրը՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանն առանձնապես կարևորեց վերացական տրամաբանական մտածողության զարգացումը։

Back to top button