Մտքի ուժը

Ինչպե՞ս պայքարել գիպսակիր հողերի դեմ. հայ գիտնականների առաջարկը՝ ԱՊՀ մրցույթի հաղթող. «Մտքի ուժը»

Ինչպե՞ս բարելավել հողերը Հայաստանում և դրա սահմաններից դուրս ու դրանք մշակովի դարձնել։ Առաջարկները տարբեր են, բայց դրանց մեջ կան այնպիսիք, որոնք եզակի ու հաղթող են միջազգային մրցույթներում։

Հետազոտությունները շարունակվում են լաբորատոր ու դաշտային պայմաններում՝ ասում է Արևիկ Էլոյանը.

«Բարդան իրենից ներկայացնում է թափոն, թույլ թթու, հարուստ օրգանական նյութեր է պարունակում։ ՀՀ-ում օգտագործվում է և՛ որպես պարարտանյութ, և՛ որպես մելիորանտ։ Բարդայի ցանկացած նետում ջրավազանային ավազան վտանգավոր է ֆլորայի ու ֆաունայի համար։ Հիմնականում աշխարհի տարբեր երկրներում օրենքով է արգելված բարդայի արտանետումը։ Շարունակում ենք այդ հետազոտությունները, հիմնական շեշտը դրել ենք բարդայի՝ որպես մելորատիվ արդյունավետության վրա։ Օգտագործում ենք և՛ աղակալած, և՛ գիպսային հողերի մելիորացիայում։ Բարդան աղազերծում և ալկալիազերծում է հողը»։  

Հայ գիտնականների այս առաջարկը հաղթել է Բելառուսում կայացած «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծում։ Անվանակարգերը տարբեր էին՝ պատմում է գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Գասպարյանը:

Նա նաև նշում է, որ «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական մրցույթն ուներ ցուցադրական կողմ։ Այստեղ էլ ներկայացնում էին առաջարկները։ Հանձնաժողովին հատկապես հետաքրքիր էր, թե ինչո՞ւ են հայերը որոշել հետազոտել գիպսակիր հողերը։

Գիտական կենտրոնի ղեկավարն ասում է, որ «Գիպսակիր հողերի բարելավման արդյունավետ մեթոդ» գաղափարը արդիական է՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԱՊՀ երկրների ու աշխարհի համար։ Ծրագիրը ժամանակակից է՝ հաշվի առնելով բնակլիմայական գլոբալ փոփոխությունները, որոնք ուղղակիորեն ազդում են բոլոր երկրների հողային ռեսուրսների վրա։

Back to top button