Տեսանյութեր

Ջիվան Գասպարյան-կրտսերը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված տեսահոլովակ է ներկայացրել

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր Հայոց ցեղասպանության 99 տարելիցին նվիրված երաժշտության շնորհանդես կայացավ, որի նախաձեռնողն ու հեղինակը հանրահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռն էր` հանությանը կրկին դուդոկով հայտնի դարձած կրտսեր Ջիվան Գասպարյանը:

Ամեն տարի կրտսեր Գիվան Գասպարյանը Ցեղասպանության զոհերի հիշատակումը և իրողության քարոզմանը նվիրված միջոցառումներ է կազմակերպում Միացյալ Նահանգներում, իսկ այս տարի նախաձեռնությունը փորձում է իրագործել Հայաստանում և այսօր հանրության դատին ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված իր առաջին ստեղծագործությունը:

Երաժշտությունն իրենն է, գործիքավորումը` Արսեն Թովմասյանինը, տեսահոլովակի ռեժիսորը Արսեն Երեմյանն է: 2 ամիսների աշխատանքը հանգեցրեց այս արդյունքին:Երաժշտությունը քարոզչության լավագույն տարբերակն է, կարծում է Ջիվանը: Այս ստեղծագործության տեսահոլովակն արդեն ուղարկվել է Ռուսաստան և Միացյալ նահանգներ: Պապ ու թոռ բազմաթիվ համերգներ են ունեցել արտասահմանյան բեմերում և ամենուր երգի միջոցով բարձրաձայնել հայոց մեծ ցավի մասին: Հաջորդ տարի` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, դուդուկահար Գասպարյանները նախատեսել են արտասահմանում բնակվող հայազգի երաժիշտների Սերժ Թանկյան, Շառլ Ազնավուր և այլոց հետ հանդես գալ համատեղ համերգով` ևս մեկ անգամ աշխարհին ասելու, որ Հայոց ցեղասպանությունն իրողություն է: Թեև Թուրքիայում շատ է համերգներ ունեցել, սակայն այս տարվա հրավերքներից, երիտասարդ դուդուկահարը հրաժարվել է:

Կրտսեր Ջիվանի նպատակն է ոչ թե Մեծ եղեռնի մասին հիշել միայն ապրիլի 24-ին, այլև դրանից հետո և ամենուր քարոզել դրա իրողությունը, որպեսզի հասնենք բաղձալի երազանքին` ոճրի ճամաչմանը, այն կատարած պետության` Թուրքիայի կողմից:

Back to top button