Հատվող եթեր

Մեկ գովերգող, մեկ պատժող, մեկ պարզապես ժպիտ պարգևող արվեստագետը. «Հատվող եթեր»

Նրա սուր, դիպուկ և հմուտ աչքից երբեք չեն վրիպում մարդու արտաքինի և բնավորության ամենացայտուն ու ամենագաղտնի կողմերը: Վայրկյաններն էլ բավական են որսալու ու կայծակնային արագությամբ ստեղծելու հերոսի իրական կերպարը՝ մեկ պատժող, մեկ գովերգող, մեկ պարզապես ժպիտ պարգևող:

Ճարտարապետ, ծաղրանկարիչ և քանդակագործ Հարություն Չալիկյանը վարպետորեն է տիրապետում հումորի, ծիծաղի և ժպիտի լեզվին՝ ծաղրանկարչությանը՝ մարդկանց պարգևելով կենսական էմոցիաներ. ուրախություն, ժպիտ, ծիծաղ, և, որն ամենակարևորն է, արվեստագետի ծաղրանկարները  երբեք անձնական վիրավորանք չեն հասցնում դիմացինին՝ ծաղրանկարչության հմտություններին վարպետի՝ լավագույնս տիրապետման շնորհիվ։

Հայտնի ու անվանի մարդիկ՝ քաղաքական և հասարակական գործիչներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ,  հաճախ են դառնում ծաղրանկարչի հերոսները:

Հարություն Չալիկյանը մասնագիտությամբ ճարտարապետ է։ Հեղինակել է հազարավոր ծաղրանկարներ, բազմաթիվ քանդակներ։ Արվեստագետը Հայաստանի ճարտարապետների, նկարիչների, դիզայներների, ծաղրանկարիչների միությունների անդամ է, միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր:

Անհատական ցուցահանդեսներով Հարություն Չալիկյանի աշխատանքները ցուցադրվել են Փարիզում, Նյու Յորքում, Մոսկվայում, Քեմբրիջում, Բեյրութում, Երևանում և այլ քաղաքներում։

Back to top button