Հաջողության նոտա

Կյանքի սկիզբը մոր բույրն է. բույրը՝ քիմիայի, հաշվարկի ու էմոցիաների փունջ. «Հաջողության նոտա»

Նրա աշխարհը բույրերի աշխարհն է: Քիմիա, մաթեմատիկական հաշվարկ ու էմոցիաների փունջ․ սրանց համադրությոնից է ստեղծվում յուրատեսակ բույր։ Թեպետ Հայաստանում պարֆյումերի ակադեմիական կրթություն չկա, և բարդ է գտնել համապատասխան գրականություն, այդուհանդերձ նա չընկրկեց և որոշեց ներկայացնել աշխարհին Հայաստանում ստեղծվող յուրատեսակ բույրերը։

Պարֆյումեր Ծովակ Ոսկանյանի ստեղծագործություններն այսօր արդեն ներկայացված են կոսմետիկայի և պարֆյումերիայի խանութների հայտնի ցանցում։

Պարֆյումերին կարող է ոգեշնչել ամեն ինչ․ երբ մտքում ստեղծում է հերթական բույրը, նա ամբողջությամբ պատկերացնում ու զգում է այն, հետո արդեն լաբորատորիայում այն «առարկայանում է», և դրա շնորհիվ մենք էլ ենք կարողանում զգալ այն։

Իհարկե, նրա գլխում ստեղծված բույրեր դեռ կան, որոնց դեռ շունչ չի տվել, բայց դա զուտ ժամանակի հարց է։

Ծովակ Ոսկանյանն ասում է՝ շատ կարևոր է ունենալ նաև լավ հիշողություն, քանի որ աշխատում է հազարավոր բաղադրիչների հետ։ Կարծում է, որ համն ու բույրն առանձնացնել պետք չէ, քանի որ նույն օլֆակտիվ ռեցեպտորներն են պատասխանատու։

Բույրը որոշակի իմաստով համի ու գույնի համադրումն է՝ ասում է պարֆյումերը։ Նա ունի բույրեր, որոնք ոգեշնչման, էքսպերիմենտի կամ նպատակադրված աշխատանքի արդյունք են։

Back to top button