Հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 20-ը «ռեԱրմենիա» -ն ներկայացնելու նպատակով հարթակի պատասխանատու կազմը մեկնել է ԱՄՆ՝ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին ներկայացնելու Հայաստանում տիրող իրավիճակն ու քննարկելու համատեղ գործունեության հնարավորությունները։
«Մենք պատրաստվում ենք մոբիլիզացնել մեր ողջ ինտելեկտուալ կարողությունները՝ նոր մշակված փորձագիտական համայնքի գործիքը «ռեԱրմենիա» հարթակում՝ հնարավորություն տալով սփյուռքի փորձագետների և տեղական նախաձեռնությունների միջև համագործակցության»,- ասում է «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը։
Հանդիպում-քննարկումների առանցքում է լինելու նաև բռնի տեղահանված ավելի քան 100 000 արցախցիների հետ կատարված կարիքների քննարկումն ու նրանց կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի ներկայացումը։