Հուշարձանագետ, արևելագետ Անժելա Սարգսյանը Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն բաժնի շրջանավարտ է:
2014 թվականին գերազանցությամբ ավարտել է բակալավրիատը՝ ստանալով թանգարանագետի և հուշարձանագետի որակավորում:
Երկու տարի անց գերազանցությամբ ավարտել է ՀԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի արևելագիտության բաժնի մագիստրատուրան՝ ստանալով արևելագետի (թուրքագետ) մագիստրոսի գիտական որակավորում:
Հեղինակել Է մի շարք գիտական և գիտահանրամատչելի հոդվածներ Արևմտյան Հայաստանի քաղաքների մասին և մասնակցել միջազգային գիտաժողովների:
2019-ից աշխատում է ‹‹Համշեն Տուր››-ում, որպես զբոսավար և՛ Արևմտյան Հայաստանի ուղղությամբ, և՛ Հայաստանում: