ԿարևորՀասարակություն

ՀՀ-ն 2-րդ անգամ անընդմեջ ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանի փոխնախագահ

ՀՀ-ն 2-րդ անգամ անընդմեջ ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանի փոխնախագահ, ամփոփելով նախորդ շաբաթ ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածությամբ կայացած կարևոր միջոցառումները՝ հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ըստ նրա՝ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը համաժողովի շրջանակներում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ և մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման, պղծման կամ յուրացման հիմնավոր ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով մշակութային հուշարձանների պահպանությանը ՅՈւՆԵՍԿՕ-ի գործուն ներգրավման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում և անդրադարձել Լեռնային Ղարաբաղում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը վանդալիզմից և թալանից։

ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանի նախորդ ընտրությունները կայացել էին 2021 թ.։

Back to top button