Հասարակություն

Նախագահը մասնակցել է Փաստաբանների պալատի շենքի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Հանրապետության նախագահը շրջել է նորաբաց շենքում, ծանոթացել վերոնշյալ հաստատությունների աշխատանքային, կրթական պայմաններին և գործունեության ծրագրերին։

Շենքը վերանորոգվել և ՀՀ փաստաբանների պալատին է հանձնվել 2009-2012թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում: Փաստաբանական դպրոցում, որն իրականացնում է նաև փաստաբանների վերապատրաստում, ներկայումս ուսանում է 63 ունկնդիր: Պատասխանատուների հավաստմամբ՝ ապագայում նախատեսվում է իրականացնել նաև հեռավար ուսուցում դպրոցի ունկնդիրների և փաստաբանների համար:

Back to top button