Անվտանգային միջավայր

Ինչպես հազարամյակներից եկող մեր ժառանգությունը ծառայի դեպի  հազարամյակներ գնացող ապագային. «Անվտանգային միջավայր»

Նման մի սահմանում կա եթե հաղթում ես մշակութային պատերազմում, կհաղթես նաև քաղաքական առճակատման դեպքում։

Հոգևոր մշակութային ասպեկտը Համապարփակ անվտանգային համակարգի կայացման կարևոր բաղադրիչներից է: Մշակութային կառավարիչ Կորյուն Դավթյանը հաստատում է՝ Համապարփակի տեսանկյունից մշակույթի դերն ու կարևորությունը գերագնահատել հնարավոր չէ, բայց և շեշտում է՝ հայկական քաղաքակրթական արժեհամակարգն այսօր իրապես վտանգված է, ընդ որում,  վտանգված՝ ոչ միայն ֆիզիկական իմաստով, այլև պահպանության առումով:

Ավելին, նրա խոսքով, պահպանության գործը այնքան արագ տեմպով է թերանում, որ նյութականից բացի, շատ շուտով մենք կարող ենք կորցնել նաև ոչ նյութական ժառանգության հսկայածավալ ունեցվածքը: Մշակույթի մասնագետը  շեշտում է.

«Հայկական քաղաքակրթության պաշտպանության և զարգացման համար հայ ժողովուրդը մեկ տեղ խմբված՝ պիտի դրա կրողը լինի»։  Դավթյանն առանձնացնում է պետության կողմից համապատասխան վերաբերմունքի պակասը, կրթության, մեդիայի, քարոզչական տիրույթում թերացումները։

Մշակութային կառավարիչը ցավով նկատում է՝ վերջին 100 տարիներին Հայաստանում բնակվող հայերը քաղաքակրթական, մշակութային ու հոգևոր իմաստով շատ քիչ կապ են պահպանել այն հայերի հետո, որոնք ապրում էին այստեղ 1000 տարի առաջ. փոխվել է լեզուն, ուղղագրությունը, ծիսակարգը։  

Որտե՞ղ և ինչո՞ւ կտրվեց այդ կապը, ովքե՞ր նպաստեցին  դրան. քննարկում այս ու մշակութային անվտանգությանը վերաբերող հարակից հարցերի մասին:

Հյուրը «Կայթ» կրթամշակութային հանգույցի ղեկավար, մշակութային կառավարիչ Կորյուն Դավթյանն է:  

Back to top button