Սպորտ

Սամբոյի աշխարհի առաջնություն. ամփոփվել է ԿԳՄՍՆ հայտարարած մրցույթը

ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփում է Երևանում կայանալիք սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությանն ընդառաջ հայտարարված մրցույթը:

Մրցույթի նպատակն էր նպաստել սամբո մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում սամբո մարզաձևի նկատմամբ հետաքրքրության խթանմանը:

ԿԳՄՍՆ Instagram-ի Story բաժնում նոյեմբերի 7-ին և 8-ին հրապարակվել է 4 հարց՝ հայ սամբիստների և, առհասարակ, սամբո մարզաձևի վերաբերյալ:

Ներկայացնում ենք հրապարակված հարցերը, պատասխաններն ու առաջինը ճիշտ պատասխանած մասնակիցներին:

07.11.2023

Հարց 1. Ե՞րբ է Հայաստանում տարածվել սամբո մարզաձևը և հայկական ո՞ր մարզաձևի տարրեր է այն ներառում:

Պատասխան՝ Հայաստանում սամբո մարզաձևը տարածվել է 1950-ական թվականներին: Այն ներառում է հայկական կոխ ըմբշամարտի տարրեր:

Հաղթող՝ Ալեքս Համբարձումյան, Եղվարդի Համլետ Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ:

Հարց 2. Ի՞նչ է նշանակում սամբո հապավումը:

Պատասխան՝ Սամբո-ն հապավում է ռուսերենից՝ самозащита без оружия, ինքնապաշտպանություն առանց զենքի:

Հաղթող՝ Վադիս Համբարձումյան, Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ:

08.11.2023

Հարց 1. Ո՞ր հայ սամբիստն է կարիերայում 5 անգամ հռչակվել աշխարհի չեմպիոն:

Պատասխան՝ ԽՍՀՄ եռակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը նաև աշխարհի 5-ակի չեմպիոն է (1988-91, 1996):

Հաղթող՝ Սվետլանա Մանուչարյան, ինժեներ-տեխնոլոգ:

Հարց 2. Ո՞վ է եղել հայաստանցի առաջին աշխարհի չեմպիոնըե՞րբ և որտե՞ղ նվաճել չեմպիոնական տիտղոսը:

Պատասխան՝ Հայ մարզիկներից աշխարհի չեմպիոնի կոչումն առաջինը նվաճել է Գառնիկ Հովհաննիսյանը՝ 1981 թվականին Մադրիդում:

Հաղթող՝ Լիլիթ Հոխանյան, Հայ-ռուսական համալսարանի «ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» բաժնի առաջին կուրսի ուսանող:

Հաղթած մասնակիցները կպարգևատրվեն աշխարհի առաջնության բացման արարողության տոմսերով: Սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին և կմեկնարկի ժամը 16:00-ին:

Back to top button