Հատվող եթեր

Գրաֆիկական դիպուկ և բազմաշերտ աշխարհ ստեղծող նկարչուհին. «Հատվող եթեր»

Նոր ձևեր ու հնարքներ, նոր շունչ և ասելիք. իր ոճի մեջ անչափ տարբերվող և ինքնատիպ արվեստ, որը հանդիսատեսին տեղափոխում է գրաֆիկական դիպուկ և բազմաշերտ մի աշխարհ:

Նկարիչ-գրաֆիկ Վիկտորյա Շահբազյանի եթերային և անչափ անկեղծ ստեղծագործությունները կրում են բավականին խորը ասելիք: Նկարչուհին հաճախ է անդրադառնում առաջին հայացքից չնկատելի և չշոշափելի երևույթների, որոնք մտածելու և խորհելու տեղիք են տալիս:

Յուրօրինակ նրբերանգներ, թեթևություն, ազատություն, նոր մտածողություն, բոլորովին ուրիշ հայացք, իրականության ընկալման մի ուրիշ դիտանկյուն. ստեղծագործություններ, որոնք դիպուկ բնութագրում են նկարչուհու ինքնատիպ ու լուսավոր ներաշխարհը:

Վիկտորյա Շահբազյանը ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, հետագայում ուսումը շարունակել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում:

Մասնակցել է բազմաթիվ խմբակային և անհատական ցուցադրությունների: 2019թ․-ից նկարչուհին Հայաստանի նկարիչների միության անդամ։ Զրույց նկարիչ-գրաֆիկ Վիկտորյա Շահբազյանի հետ:

Back to top button