Հաջողության նոտա

Արևի ուժը՝ բիզնեսի զարգացման աղբյուր․ «Հաջողության նոտա»

Գործարար, «ԷկոՎիլ» ընկերության հինադիր, խորհրդի նախագահ Տիգրան Օխանյանի համար հաջողության գրավականները երեքն են՝ աշխատանքը, ընտանիքը և հասարակությանը օգտակար լինելը։

Գործնական առաջին քայլերն արել է դեռ 15 տարեկանում՝ աշխատելով հայրիկի մոտ, հետո հարթել է սեփական բիզնեսի ճանապարհը։ Ասում է՝ պետք է անել այն, ինչ սիրում ես։

«Շատ դեպքերում մարդիկ վախենում են փոփոխություններից, այնինչ հենց այդ փոփոխություններն են բացում նոր դռներ և տալիս նոր հնարավորություններ։ Կարևոր է գնալ ռիսկի, բայց դա պետք է անել գրագետ։ Պետք է փորձել և գտնել այն ուղին, որը հենց քոնն է», – ասում է Տիգրան Օխանյանը։

Ասում է՝ բիզնեսն ընթացքում դառնում է խաղ, քանի որ ամեն փուլում նոր հետաքրքրություններ են առաջանում։ Գործարարը, որը սովորել և աշխատել է արտերկրում, վստահ է, որ պետք է ամեն ինչում ընտրել ոսկե միջինը, և դրսում ձևավորված լավ աշխատանքային մշակույթը կիրառել նաև մեզ մոտ։ Վստահ է՝ թիմային աշխատանքի արդյունավետության համար անհրաժեշտ են ոչ ֆորմալ հանդիպումներն ու շփումները։ Առողջ հարաբերություններում կարևոր է համարում փոխադարձությունը։

«Հաճելի է, երբ դիմացինի հաջողության մեջ տեսնում ես նաև քո հաջողությունը», – ասում է Տիգրանը։

Back to top button