Եվրահանձնաժողովը առաջարկել է ԵՄ խորհրդին բանակցություններ սկսել Մոլդովայի և Ուկրաինայի հետ՝ կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Եվրահանձնաժողովն ընդունել է ընդլայնման վերաբերյալ զեկույց, այսօր՝ Մայդանի ցույցերից 10 տարի անց, պատմական օր է, քանի որ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս ԵՄ Խորհրդին սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները։
«Բացի այդ, Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ անդամակցության բանակցությունները, ինչպես նաև հաստատել Վրաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակը», — ասել է ֆոն դեր Լեյենը:
Նա հայտարարել, որ դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի ԵՀ-ի հանձնարարականը՝ բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ, եթե դրական որոշում կայացվի, բանակցությունները կարող են սկսվել 2024 թվականի մարտին։ «Մենք առաջարկություն ենք արել Եվրոպական խորհրդին (ԵՄ գագաթնաժողով), հաջորդիվ խորհուրդը պետք է քաղաքական որոշում կայացնի, դա կլինի դեկտեմբերի կեսերին։ Եթե նա ընդունի այս որոշումը, ապա պետք է անհապաղ սկսել աշխատանքները։ Ուկրաինան դեռ պետք է ավարտի որոշ բարեփոխումներ, և մինչև մարտ մենք կկարողանանք զեկուցել դրանց առաջընթացի մասին»,- ասել է ֆոն դեր Լեյենը։
ԵՀ-ն պարզաբանել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է ավարտի բանակցությունները երկրի տնտեսական, քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքի բարեփոխման շուրջ։