ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:

Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին  և  Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանը ներայացրել է հայկական կողմի դիրքորոշումները:

Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կարդացեք նաև
Close
Back to top button