ԿարևորՔաղաքական

Հարավային Կորեան դեսպանություն կբացի Հայաստանում

Հարավային Կորեան ծրագրում է դեսպանություն բացել Հայաստանում, հայտնում է Korea JoongAng Daily-ն՝ հղում անելով Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։

Նշվում է, որ Կորեան նախատեսում է դեսպանություն բացել 10 երկրներում՝ Լյուքսեմբուրգում, Լիտվայում, Մարշալյան կղզիներում, Սիեռա Լեոնեում, Հայաստանում, Էստոնիայում, Ճամայկայում, Զիմբաբվեում և Վրաստանում։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է դեսպանություն բացել Հարավային Կորեայում, և Հարավային Կորեան նաև պաշտոնական նոտայում Հայաստանին տեղեկացրել է հաջորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում իր ռեզիդենտ դեսպանատունը բացելու մտադրության մասին։

Կարդացեք նաև
Close
Back to top button