Դպրություն

Ինչո՞ւ կատարվեցին  փոփոխություններ կամավոր ատեստավորման կարգում․ «Դպրություն»

Այս տարի կամավոր ատեստավորվելու հայտ էր ներկայացրել շուրջ 6355 ուսուցիչ։ Ատեստավորմանն այս անգամ մասնակցել են նաև միջին մասնագիտական որակավորմամբ այն ուսուցիչները, որոնց մասնագիտական գործունեությունը 2023-ի օգոստոսի 20-ից դադարեցվելու էր, եթե մինչ այդ չապահովեին ուսուցչին ներկայացվող պահանջները: Իսկ կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնվել են մի շարք փոփոխություններ։

«Կամավոր ատեստավորման կարգի փոփոխությունները նպաստելու են ուսուցիչների մասնագիտական զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Կամավոր ատեստավորման նպատակը ուսուցչի՝ իր դասավանդած առարկայի իմացությունը ստուգելն է։ Այն որևէ կերպ չի ենթադրում որպես ուսուցիչ՝ մարդու գնահատում։ Կամավոր ատեստավորումը պարզապես օբյեկտիվորեն պետք է ցույց տա տվյալ բնագավառում ուսուցչի գիտելիքների չափը»,-ասում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

«Այս տարի ես առաջինը մասնակցեցի կամավոր ատեստավորմանը։ Ինձ հետքրքիր էր, թե որքանով կկարողանամ հաթահարել առաջադրանքները։ Ես գոհ եմ իմ ձեռբերած արդյունքից։ Իհարկե բողոքարկման հանձնաժողովին ներկայացրել եմ նաև իմ նկատառումները, որովհետև թեստի պատասխաններից մեկը սխալ պատասխան էր ներառում։ Բողոքարկման հանձնաժողովը դա նկատի ունեցավ և մեկ միավոր բարձրացրեց», – ասում է Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Արմինե Հովսեփյանը։

Back to top button