Հայկական հարց

 Կոտորածները կիրառվում էին որպես հայերին հնազանդ պահելու միջոց և գործիք. «Հայկական հարց»

Հայկական հարցը դիտարկվում է երեք հարթության վրա։ Առաջինն արևմտահայության ազգային-ազատագրական պայքարն էր՝ իր պետականության վերականգնման նպատակով։ Երկրորդը թուրքական իշխանությունների քաղաքականությունն էր դրա դեմ, որի շրջանակում կոտորածները կիրառվում էին որպես հայերին հնազանդ պահելու միջոց ու գործիք։ Երրորդը միջազգային դիվանագիտության պայքարն էր՝ Հայկական հարցն իրենց շահերին ծառայեցնելու համար։

 Թուրքական դիվանագիտությունն ի սկզբանե փոխում է Հայկական հարցի էությունը՝ այն դարձնելով Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու և ոչ թե հայ ժողովրդի ազատագրության խնդիր։

Այն մինչ օրս փորձում է Հայկական հարցը հանել միջազգային դիվանագիտության օրակարգից։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։

Back to top button