ԿարևորՄիջազգային

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում աղետալի երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում աղետալի երկրաշարժի կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկային զոհերի և ավերածությունների։

«Մեր աղոթքները Նեպալի ժողովրդի հետ են՝ թոթափելու դժբախտությունը և հաղթահարելու բնական աղետի պատճառած ավերածությունները»,- ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 3-ի երեկոյան Նեպալի հյուսիս-արևմուտքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Զոհվել է առնվազն 157 մարդ, 170 մարդ վիրավորվել է, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով հանրապետության ոստիկանությանը։

Նեպալի սեյսմոլոգիական ազգային կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6,4 մագնիտուդ, իսկ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը՝ 5,6։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջումլա քաղաքից 42 կմ հեռավորության վրա, աղբյուրը գտնվել է 18 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են հնդկական Նյու Դելիում։

Back to top button