ԿարևորՀասարակություն

Բուզանդի փողոցի վերջնամասում երթևեկությունը կդառնա երկկողմանի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան-Բուզանդ փողոցների խաչմերուկում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Բուզանդի փողոցի վերջնամասում, փոփոխությունից հետո, երթևեկությունը կդառնա երկկողմանի: Միաժամանակ՝ նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

Back to top button