Հասարակություն

Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը

ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանն ընդունելով ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին գոհունակություն է հայտնել, որ ռումինական կողմի աջակցությամբ Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը: Ա. Աշոտյանն առաջարկել  է նաև հետագա համագործակցության շրջանակում համատեղ գիտակրթական ծրագիր իրականացնել:
Կարևորելով հատկապես կրթության ու մշակույթի գերակայությունը երկու երկրների հարաբերություններում՝  դեսպան Վասիլեն ընդգծել է  ավելի քան 800 տարվա պատմություն ունեցող Ռումինիայի հայկական համայնքի  գոյության փաստը: Դեսպանը  շեշտել է, որ պատրաստ է աջակցել հայկական կողմի բոլոր նախաձեռնություններին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության հայ-ռումինական համատեղ գիտական նախագծի իրականացման, միջբուհական  և ուսանողների փոխանակման  ծրագրերին վերաբերող հարցեր:
Back to top button