ԿարևորՀասարակություն

Գեղարքունիքի մարզի արտադրող և արտահանող ընկերությունները կօգտվեն արտահանման ապահովագրությունից

Նոյեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի և Հայաստանում ռուսական արտահանման կենտրոնի ղեկավարները, առանց ռիսկերի ծրագրի շրջանակներում, հանդիպում են ունեցեկ Գեղարքունիքի մարզի խոշոր և մրցունակ արտադրողների և արտահանողների հետ։ Հանդիպումը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։

Հանդիպման նպատակն էր մարզի արտադրողներին և արտահանողներին իրազեկել, թե ինչպես կարելի է օգտվել պետության աջակցությամբ իրականացվող արտահանման ապահովագրության ծրագրից։

Բանախոսները ներկայացրել են ապահովագրության երեք գործիքները, որոնք կարող են նպաստել արտահանման ապահովագրության գործընթացի ավելի ապահով և հուսալի իրականացմանը։

Խոսվել է արտահանման ապահովագրության ֆինանսավորման հնարավորությունների տրման, արտահանման ապահովագրության ռիսկերի և դրանց նվազեցման, արտահանման ապահովագրության հիմնական պայմանների, առևտրի ֆինանսավորման առավելությունների և ապահովագրության արդյունքում գրանցված առավելությունների մասին։

Հանդիպման մասնակից Գեղարքունիքի մարզի արտադրող ընկերությունների ղեկավարները խոսել են իրենց գործունեության մասին, ներկայացրել արտադրության ընթացքում ի հայտ եկող խնդիրները, ստացել են խորհրդատվություն՝ դրանց կարգավորման, ապահովագրության գործիքակազմից օգտվելու հնարավորությունների, արտահանման շուկա մուտք գործելու մեխանիզմների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել համագործակցությունը՝ ի նպաստ կապիտալ ծախսերի ֆինանսավորման ապահովագրության, արտահանման ծավալների ընդլայնման, այլ գործընթացների։

Back to top button