ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողները մոնիտորինգային այց կկատարեն Երևան

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենն և Բորիանա Աբերգը նոյեմբերի 6-8-ը այց կկատարեն Հայաստան:

«Երևանում Կիլյունենը և Աբերը կհանդիպեն ՀՀ վարչապետի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, ինչպես նաև Ազգային ժողովում խորհրդարանական խմբերի ղեկավարների կամ ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախատեսված են հանդիպումներ նաև Սահմանադրական դատարանի նախագահի և դատական մարմինների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

Համազեկուցողները կմեկնեն նաև Երասխ, որտեղ կհանդիպեն տեղական իշխանությունների ներկայացուցիչների և վերջերս Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ:

Back to top button