ԿարևորՔաղաքական

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում, ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վերահաստատում եմ, որ մոտ ապագայում մենք պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով, Մոսկվան ողջունում է ցանկացած շփում, որը կօգնի թուլացնել Բաքվի և Երևանի միջև լարվածությունը:

«Մենք ելնում ենք նրանից, որ եռակողմ համաձայնագրերի մի շարք, որոնք ընդունվել են 2020-2022 թվականներին, մնում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը։ Այն ներառում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում, տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում Հարավային Կովկասում»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Back to top button