ԿարևորՀասարակություն

«ԴասA» կրթական ծրագրին մասնակցում է շուրջ 11 հազար պատանի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 2018 թվականից իրականացվում է «ԴասA» կրթական ծրագիրը:

«ԴասA» կրթական ծրագրի նպատակն է պատանիներին ներկայացնել բարձրարժեք երաժշտարվեստը, ձևավորել խորքային պատկերացումներ դասական երաժշտության մասին։ 

2023 թվականի փետրվարից ծրագրի դասընթացներն անցկացվել են Երևանի և ՀՀ մարզերի մոտ երեք տասնյակ դպրոցներում: Փետրվար ամսից մինչև սեպտեմբեր ծրագրին մասնակցել է շուրջ 8000 սովորող: Մինչև նոյեմբեր 3000 աշակերտ ևս կմասնակցի ծրագրին՝ ընդհանուր առմամբ ապահովելով 11000 պատանիների մասնակցություն:

Ծրագրի շրջանակում անցկացվում են բաց դասեր և արտադպրոցական հանդիպումներ ավագ դասարանների աշակերտների հետ, որից հետո  նրանք այցելում են համերգասրահ և մասնակցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին։

«ԴասA»-ի սոցիալական էջերում կազմակերպվում են ինտերակտիվ խաղեր, մրցույթներ, տրվում են մրցանակներ, որոնք հնարավորություն են ընձեռում բարձրացնել աշակերտների ներգրավվածությունը ծրագրին և  ապահովել հետադարձ կապը: 

Back to top button