Պեղումների ժամանակ կարասային պեղումների հանդիպում են աշխարհի շատ հնագետներ։ Դրանցից շատ կան Հայաստանում և հարակից տարածքներում։
Նախնադարյան մարդը կարասը նմանեցնում էր արգանդի և հանգուցյալին դրա մեջ հուղարկավորելով, հույս էին տածում, որ նա հանդերձյալ կվերակենդանանա, ասես մորից նոր ծնվելով։
Պգթ Արմինե Գաբրիելյանն ասում է. «2022թ. գարնանը Գառնի գյուղում Մարտոյի բլուր տեղամասում շինարարության ժամանակ բացված կարասային թաղումը եզակի է ամբողջ աշխարհում։ Կարասի մեջ թաղված են մայրը դստեր հետ` ուղեկից զոհաբերություններով` կովի և հորթուկի մնացորդներով»։ Եզակի է թե՛ մոր և զավակի թաղումը մի անոթում, թե՛ էգ կենդանու զոհաբերությունը, քանի որ սովորաբար կով երբեք չէին զոհում. այն բարեբեր էր և շատ թանկ։
Ուրեմն հանգուցյալները կամ շատ նշանավոր են եղել կամ շատ սիրելի։ Այժմ գտածոներն ուսումնասիրվում են և շուտով կբացահայտեն իրենց բոլոր գաղտնիքները։