ԿարևորՀասարակություն

Թեժ քննարկում ու լեզվակռիվ՝ խորհրդարանում․ ՄԻՊ-ը ներկայացրեց աշխատակազմին անհրաժեշտ բյուջեն

Խորհրդարանում օրվա երկրորդ կեսին 2024-ի ֆինանսական հատկացումներն է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանը կարևորել է որակական փոփոխությունները, ոչ թե ֆինանսական հատկացումների ավելացումները։ Օմբուդսմենն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանվածների իրավունքներին։ Կրքերը, սակայն, թեժացել են, երբ խոսք է գնացել խաղաղ հավաքների ժամանակ բերման ենթարկվածների մասին։ Իրավիճակն այնքան է սրվել, որ նիստն ընդհատվել է ու ավարտվել։

 Հայաստանի ՄԻՊ աշխատկազմ վերջին շրջանում դիմում բողոքները շեշտակի ավելացել են։ Հիմնականում  դիմում են Արցախից բռնի տեղահանվածները։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը արձանագրում է՝ աշխատակազմի համար առաջնայինը բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունն է։ Աշխատանքները կատարում են երկու ուղղությունով․

«Շեշտակի ավելացել է մեր աշխատանքների ծավալը։ Մի մասը օբյեկտիվ պատճառով է, քանի որ ունենք մեծ քանակով բռնի տեղահանվածներ, որոնց բոլոր իրավունքները այս պահին առաջնահերթություն են, բայց կարող են նաև այս պահին լինել բողոքների ավելացման այլ պատճառներ»։

 Արցախից բռնի տեղահանվածների հետ կապված աշխատանքների երկրորդ ուղղությունը փաստահավաք աշխատանքներն են։ Անահիտ Մանասյանը հիշեցնում է՝ արդեն իսկ տեղի ունեցածի վերաբերյալ լուրջ տվյալներ են հավաքել, հրապարակային ներկայացրել են նախնական զեկույց, որն ունի նաև փակ հատված․

«Այն ներկայացվել է բոլոր միջազգային գործընկերներին, ադարադատության միջազգային դատարանում հիմական ապացույց է օգտագործվել»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը ՄԻՊ–ին խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի ու բռնության կիրառման դեպքերն է հիշեցնում․

 «Մենք ունենք դեպքեր, երբ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին պարզապես բերման էին ենթարկում, օրինակ՝ ռուպրով քայլելու համար։ Բերման ենթրակելու ժամանակ բռնի ուժ էին կիրառում, չէին ներկայացնում բերման ենթարկելու հիմքերը»։

Անահիտ Մանասյանն արձագանքում է՝ խնդրի վերաբերյալ երկու անգամ  հայտարարություն են տարածել, հրապարակային են խոսել։ Ինքն անձամբ խոսել է նաև ոստիկանության հետ։ Խնդիրների մի մասը լուծում ստացել է, մյուսը՝ ոչ ասում է Մանասյանը․

«Բաժիններում մենք խնդիրներ ենք լուծել , նվազագույն իրավունքները ապահովված չեն եղել, միջամտել ենք, որպեսզի երաշխավորված լինի, ոչ թե պարզապես բողոքներն են լսվել, այլ խնդիրներ են լուծվել իրավունքների հետ կապված»։

ՄԻՊ-ի բյուջեի ներկայացումն արագ ավարտվեց, երբ կրքերը թեժացան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի ու «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանի միջև և լեզվակռիվ սկսվեց։ Թեման բռնի տեղահանության օրերին Երևանում ընթացող հավաքների ժամանակ կոտրված մեքենաներին տրվող բնութագրումներ էին։ Մանուկյանը հիշեցրեց, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, կա նաև կին քաղբանտարկյալ, Գևորգ Պապոյանն էլ մեկնաբանեց, որ ոստիկանությունը նույն կերպ կվարվի նրանց հետ, ովքեր ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաներն են վնասում։ Պատգամավորները վիրավորական խոսքեր հնչեցրեցին միմյանց հասցեին․

«Քաղաքացիներին իրավունք չունեք որակումներ տալու։ ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաները ջարդողները ունեն պաշտպաններ»։

Անահիտ Մանասյանն իր խոսքի վերջում հորդորեց պահպանել հանրային ծառայողների վարքագծի ու էթիկայի կանոնները։

Կարդացեք նաև

Back to top button