ԿարևորՀասարակություն

Կապանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Լիլիա Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք. Կապան):

Մասնավորապես՝

— հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարաններով, ախտահանման միջոցներով, տաք և սառը ջրով, չորացման հիգիենիկ սարքերով,

— սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով,

— հատակը չի ունեցել հարթ մակերես, խոհանոցի պատերի վրա առկա են եղել ճաքեր, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, -խոհանոցի առաստաղ

Back to top button