Հաջողության նոտա

Սահմանված խնդիրները ժամանակին պատվով հաղթահարելը հաջողություն է․ մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմե. «Հաջողության նոտա»

Վանաձորում ծնված Աննան ընտրել է հոգեհարազատ մասնագիտություն՝ մարքեթինգը: Ընդունվելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՝ որոշել է անել ամեն բան, որպեսզի թեթևացնի ընտանիքի հոգսը և լավ մասնագետ դառնա։ Սկսել է աշխատել դեռ երկրորդ կուրսից՝ սուպերմարկետներում ապրանք ներկայացնելուց ու մատուցողի աշխատանքից։

Արդեն 3 տարի է, ինչ հիմնադրել է նորաձևության մարքեթինգի սեփական ընկերությունը։ Անձնական բրենդինգի փորձագետ, նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմեն խորհուրդ է տալիս շատ կարդալ մասնագիտական գրականություն և ունենալ բացառիկ սեր մասնագիտության հանդեպ։

Back to top button