Հասարակ գիտություն

1949-ի աքսորը՝ դեպի Ալթայի երկրամաս. «Հասարակ գիտություն»․ «Հասարակ գիտություն»

Խորհրդային Միության պատմությունն ունի բազում մռայլ էջեր, որոնք առ այսօր ուսումնասիրվում են տարբեր մասնագետների կողմից: Այդ էջերից մեկը 1949թ. աքսորն է, երբ հազարավոր մարդիկ՝ կանայք, երեխաներ, տարեցներ բռնի տեղահանվում են Ալթայի երկրամաս:

Ինչպես պաշտոնական փաստաթղթերում էր գրված՝ նրանք մեղադրվում էին «դաշնակ» լինելու կամ պատերազմի տարիներին հանգամանքների բերումով գերեվարվելու մեջ:

1949թ. հունիսի 2-ին հրապարակված թիվ 00525 գաղտնի հրամանով այդ մարդիկ պետք է տեղափոխվեին հեռավոր շրջանները, որտեղ մնալու էին մինչև իրենց կյանքի վերջը:

«Ցուրտ հայրենիք». այսպես է կոչվում Տիգրան Պասկևիչյանի և Սաթենիկ Ֆարամազյանի խմբագրությամբ լույս տեսած գիրքը, որտեղ 1949-ին աքսորված մեր հայրենակիցները պատմում են այդ դժնդակ տարիների մասին:

Այսօր մեր հաղորդման հյուր է Տիգրան Պասկևիչյանը:

Back to top button