ԿարևորՀասարակություն

Հրդեհ շենքի տանիքում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 09։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Եկմալյան փողոցում գտնվող ռեստորանի ծխատար խողովակում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։16-ին, մարվել՝ 11։37-ին։ Այրվել են ծխատար խողովակի ջերմամեկուսիչը (մոտ 2 քմ) և կուտակված յուղի շերտը։

Back to top button