ԿարևորՀասարակություն

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ կա

Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն։ Հիվանդացության աճ է արձանագրվել թե՛ մարզերում, թե՛ Երևանում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Գրիպով և սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով մասնագետները հիշեցնում և հորդորում են հետևել հետևյալ կանոններին.

  • Հազալիս կամ փռշտալիս փակել բերանը
  • Հաճախակի լվանալ ձեռեքրը
  • Հիվանդ ժամանակ մնալ տանը և հաճախակի օդափոխել սենյակը
  • Չզբաղվել ինքնաբուժությամբ
  • Օգտագործել շատ հեղուկներ
  • Անհարկի հակաբիոտիկներ չօգտագործել

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ գրիպի կանխարգելման արդյունավետ միջոցը պատվաստումն է։

Back to top button