Խոշորացույց

Մեր չկապիտալիցազված հաղթանակները. «Խոշորացույց»

105 տարի առաջ Հայկական հարցի բարվոք լուծման բացառիկ հնարավորություն ստեղծվեց։ 1918 թվականի հոկտեմբերի 30-ին հունական Մուդրոս ծովախորշում Օսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունն Առաջին աշխարհամարտում` Անտանտի երկրների հետ կնքելով Մուդրոսի զինադադարը։ Այդ փաստաթղթով նաեւ ամրագրվում էին հայկական ու Հայաստանի Հանրապետության շահերը։ Բայց զինադադարից հետո քաղաքական գործընթացներն այլ կերպ զարգացան։

Ռազմաքաղաքական գործընթացների արդյունքում Հայաստանը բաց թողեց հաղթողների կոալիցիայում լինելու ընձեռած հնարավորությունը, կորցրեց ողջ Արեւմտյան Հայաստանը, Արեւելյան Հայաստանի մի մասը եւ անկախությունը։ Նույն այդ գործընթացների արդյունքում 100 տարի առաջ ստեղծվեց Թուրքիայի Հանրապետությունը։

Կարծում եմ այս համառոտ ներկայացումը բավականին շատ զուգահեռներ է պարունակում այսօրվա եւ 100 տարի առաջվա իրադարձությունների միջեւ։

Արագածն ու Արարատը «մեկ ափ» հեռավորությամբ.
Լուսանկարը` Անի Մինասյանի

Արդյո՞ք պատճառն այն է, որ մենք քաղաքական ժողովուրդ չենք։
«Քաղաքական ժողովրդի մասին շատ է գրվում, բայց, ասենք, Ֆրանսիայի քաղաքացին, կամ Ուզբեկստանի քաղաքացին որքանո՞վ են քաղաքական, իսկ մենք ոչ, կարծում եմ, որ չափանիշները բավականին հեղհեղուկ են»,- ասում է պատմաբան Միքայել Յալանուզյանը։

Ըստ նրա` քաղաքական ու պատմական գործընթացները մեկ պատճառով չէ, որ տեղի են ունենում։ Դրանք շատ են եւ դրանց համադրումը հանգեցնում է իրավիճակի փոփոխության. լավ կամ վատ, հաղթանակ կամ պարտություն, խնդրի լուծում կամ սառեցում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Քաղաքականությունն ու պատերազմը. ինչպես են ձեւավորվում քաղաքական ազգերը. թեմայի շուրջ զրուցում ենք Հանրային ռադիոյի «Հասարակ գիտություն» հաղորդման հեղինակ, պատմաբան Միքայել Յալանուզյանի հետ։

Back to top button