ԿարևորՀասարակություն

Եվրախորհուրդը կաջակցի Հայաստանին Արցախից բռնագաղթածների կարիքները հոգալու հարցում

Եվրախորհուրդը նախապատրաստում է միջոցառումների համապարփակ փաթեթ Հայաստան փախստականների հոսքին արձագանքելու համար։

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Այս փաթեթը նպատակ ունի աջակցություն ցուցաբերել Հայաստանին վերջին շաբաթների ընթացքում 100,000 ղարաբաղահայերի, այդ թվում մոտ 30,000 երեխաների հյուրընկալելու հետ կապված խնդիրների լուծման հարցում:

Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկը Հայաստան կատարած այցի ընթացքում շփվել է համապատասխան պետական կառույցների, միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ։

Նա նշել է աջակցության հատուկ ոլորտները, որոնք ներառված են Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրում (Council of Europe’s Action Plan for Armenia (2023-2026)) և Միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրում (Action Plan on Protecting Vulnerable Persons within the context of migration and asylum (2021-25), ներառյալ.

-Խոցելի իրավիճակներում փախստականների մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացում՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրվող անմիջական աջակցությամբ, մասնավորապես՝ խոցելիության գնահատման, ծառայությունների հասանելիության և փախստականների՝ իրենց իրավունքների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ,

— Առողջապահության և հոգեկան խնամքի, ներառյալ հոգեբանական աջակցության հասանելիությունը հեշտացնելը,

-Խոցելի մարդկանց հետ աշխատող մասնագետների կարողությունների հզորացում,

-Անդրադառնալով կրթական ներառականությանը և վերանայելով մասնագիտական ուսումնական ծրագրերը,

— Երեխաների իրավունքների պաշտպանություն,

-Տեղական իշխանությունների ճկունության բարձրացում:

«Այս նպատակաուղղված փաթեթի շնորհիվ մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, քանի որ նրանք բախվում են այս աննախադեպ դժվարություններին և մարտահրավերներին»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Back to top button