Հաջողության նոտա

Սեփականը սիրելու ու պաշտպանելու մեջ է հաջողությունը. Բարդուղ Գալստյան․ «Հաջողությանն նոտա»

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Բարդուղ Գալստյանը ծնունդով Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղից է։

Թեև հրապուրված է եղել քաղաքականությամբ, որոշել է շարունակել հայրիկի ուղին և ընդունվել է Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի պարենամթերքների վերամշակման տեխնոլոգիայի ֆակուլտետը։

2005-ից ընտանիքի հետ տեղափոխվել է Արցախ, որտեղ անցել է ճանապարհ «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցի գիշերային հսկիչից մինչև ԱՀ նախագահի խորհրդական։

Ծառայել է Արցախի պաշտպանության բանակում, կամավոր մասնակցել է ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներին, պարգևատրվել «Մարտական ծառայություն» մեդալով։ Հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ և մեթոդական ձեռնարկներ:

Back to top button