Հայկական հարց

Ռուսները գնում են զիջումների՝ հայերի իրավունքների սահմանափակման հաշվին. «Հայկական հարց»

Թուրքական դիվանագիտությանը հաջողվեց օգտվել եվրոպական մեծ տերությունների միջև առկա հակասություններից։

Սկսած 1912-ից՝ Հայկական հարցը վերարծարծվում է միջազգային դիվանագիտության կողմից։ Բարձրացվում է Բեռլինի համաժողովի 61-րդ հոդվածին միս ու արյուն տալու խնդիրը։ Մշակվում են նախագծեր։ Ծավալվում են քննարկումներ։

Այս ամենի հետևանքով Ռուսական կայսրությունը գնում է զիջումների՝ ի հաշիվ արևմտահայության իրավունքների սահմանափակումների։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը։ «Թուրքական դիվանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 4-րդ։

Back to top button