ԿարևորՔաղաքական

Վարչապետը հույս ունի, որ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար

ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ առաջիկայում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։

«Բացի քաղաքական պայմանավորվածությունից, նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել։ Մասնավորապես, մենք վերազինման և վերականգման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում և մենք այս առումով արդեն պատրաստ ենք նման զարգացումների։ Հույս ունենք, այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,- ասել է նա։

Back to top button