ԿարևորՔաղաքական

ԱԽ քարտուղարն ու Հունաստանի վարչապետի խորհրդականը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

Հոկտեմբերի 29-ին Մալթայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսի հետ:

Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Կողմերն անդրադարձել են նաև անվտագության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Back to top button