Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Խնդրում եմ, ձեռքերս հանկարծ չկտրեք․ Աննա Հարությունյան․ «Կյանքին ասել այո՛»

Աննա Հարությունյանը ծնվել է 1969 թվականին Երևանում։ Ավարտել է մայրաքաղաքի թիվ 2-րդ բժշկական ուսումնարանը։ 1998-ից մինչ օրս աշխատում է Երևանի կենտրոնական կայազորային հոսպիտալում (թիվ 14203 զորամաս) որպես վիրահատարանի բուժքույր։ Համատեղության կարգով աշխատում է նաև Սուրբ Աստվածամայր ՓԲԸ-ում որպես վիրահատարանի ավագ բուժքույր։ Աննան իր մասնագիտական առաքելությունն իրականացրել է նաև 44-օրյա պատերազմի օրերեին։ 2020-ի հոկտեմբերի 29-ից եղել է առաջնագծում, աշխատել է հիմնականում Իշխանաձորում, ապա՝ Խնձորեսկում։

Աննա Հարությունյանի ամուսինը՝ Սամվել Հարությունյանը մասնակցել է արցախյան առաջին պատերազմին՝ «Մուշ» ջոկատի կազմում։ Մահացել է 1995 թվականին դժբախտ պատահարից։ Երեք զավակներին Աննան միայնակ է մեծացրել։ Այսօր հպարտանում է նրանցով ու երկու թոռնիկներով։ Պատերազմից մնացած միակ դրականը, որ մնաց ընկերուհին է՝ Գայանեն, որի հետ ծանր ու հերոսական ճանապարհ են անցել։ Իսկ հիշողությունները արյունոտ են՝ բառի բուն ու փոխաբերական իմաստով։ Հիշում է մի դրվագ․«Վիրավոր բերեցին, որի ձեռքերը կոտրված էին՝ կախված վիճակում, բայց գիտակցությունը չէր կորցրել ու խնդրում էր՝ ձեռքերս հանկարծ չկտրեք, չեմ ուզում հաշմանդամ մնալ»։

Back to top button