ԿարևորՄշակույթ

Ֆրանսիայի կառավարության միջոցներով ձևավորվել է ԼՂ-ում մնացած ժառանգության տվյալների բազա

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանն ու Ֆրանսիայի մշակույթի նախարարը հանդիպել են հայաստանյան մշակութային ժառանգության կազմակերպությունների ղեկավարների հետ։

Հանդիպման ընթացքում կազմակերպության ղեկավարները ներկայացրել են իրենց կառույցների գործունեությունը, մշակութային ժառանգության պահպանության ոլորտում իրականացվող և նախանշված հայ-ֆրանսիական համագործակցությանն ուղղված նախագծերը:

Ֆրանսիական գործընկեր կառույցների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվացնել համագործակցությունը՝ առանցքային համարելով գործակցությունը՝ մշակութային ժառանգության պահպանման հարցում: Այս համատեքստում նշվել է, որ Ֆրանսիայի կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով ALIPH ասոցիացիան արբանյակային տարբեր պատկերներ, լուսանկարներ է նույնականացրել, և արդեն ձևավորվել է Լեռնային Ղարաբաղում մնացած ժառանգության տվյալների բազան:

Ռիմա Աբդուլ Մալակի այցի շրջանակում Մատենադարանի ցուցադրությունների սրահում բացվել է Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին նվիրված ժամանակավոր ցուցադրություն։ Հյուրերը շրջել են ցուցադրության սրահում, ծանոթացել Միսաք Մանուշյանի անձնական արխիվային նյութերին։

Back to top button