ԿարևորՀասարակություն

ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ, մատնանշվել են Ռուսաստանի դեմ հայկական լրատվամիջոցների անցանկալի հրապարակումները, ճեպազրույցում հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հոկտեմբերի 25-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը, որի ուշադրությանն են ներկայցվել անցանկալի հրապարակումները, ուղղված Ռուսաստանի ղեկավարության, ռուս դիվանագետների և, ի դեպ, ռուս խաղաղապահների հասցեին, որոնք  վտանգում և զոհում են իրենց կյանքը, այդ թվում՝ հանուն Հայաստանի ժողովրդի անվտանգության: Մատնանշվել է հանրապետության տեղեկատվական դաշտում անսանձ հակառուսական արշավի անընդունելիությունը», — ասել է Զախարովան:

Հոկտեմբերի 24-ին Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտգործնախարարություն։ Պատճառը Ռուսաստանի Առաջին ալիքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին ցուցադրված հաղորդումն էր, որը պարունակում է վիրավորական և միանգամայն անընդունելի հայտարարություններ: Կոպիրկինին տրվել է բողոքի նոտա։

Back to top button