Հայագիտակ

Արցախի մելիքությունները՝ Կիլիկյան թագավորության անկումից հետո hայկական ինքնիշխանության պահապան․ «Հայագիտակ»

Արցախի մելիքությունները հինգն էին` Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի։ Պարսկերեն` Խամսայի, որ նշանակում էր հնգյակ։ Մելիքության տերը հայկական իշխանական տների վերջին շառավիղներն էին։

Պատմաբան Արտակ Մաղալյանն ասում է. «Ճիշտ է, մելիքներին նշանակում էր պարսից շահը, և հայ իշխանները այդ իմաստով կախման մեջ էին նրանից և տուրք էին վճարում, բայց իրենց հողում նրանք լիովին անկախ էին։ Ունեին իրենց զորքը, որը հաճախ պարսիկների կողմից կռվում էր թուրքերի դեմ։ Մելիքներն էին հավաքում ու շահին ուղարկում նրա բաժին հարկը։ Հարկ էին հավաքում նաև իրենց համար։ Մելիքությունների անկախությունը կախված էր նրանց հողերի լեռնային ու անմատչելի լինելուց։ Դաշտային Ղարաբաղը պարսիկները գրավել էին վաղուց և իրենց անպաշտպան էին զգում, ուստի ձգտում էին գրավել նաև Լեռնային Ղարաբաղը»։

Ռուս-պարսկական պատերազմի հետևանքով Արևելյան Հայաստանի` ցարական Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո ամբողջ Արցախը ևս մտավ Ռուսաստանի կազմի մեջ և մելիքությունները դադարեցին գոյություն ունենալուց։

Back to top button