ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի և հայերի կողքին. Լըկորնյու

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի և հայերի կողքին՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն:

«Մեր մշտական և վճռական աջակցությունն անփոփոխ է»,- նշել է Լըկորնյուն՝ հրապարակելով տեսանյութ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից:

Այս շաբաթվա սկզբին Հայաստանն ու Ֆրանսիան պայմանագիր են ստորագրել երեք GM200 ռադարների ձեռքբերման վերաբերյալ։ Կողմերը նաև երկկողմ համագործակցության փաստաթղթեր են ստորագրել ֆրանսիական «Միստրալ» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի ապագա մատակարարման վերաբերյալ:

Back to top button