ԿարևորՀասարակություն

Նախագահը ներկա է գտնվել Սյունիքում SMART կրթական կենտրոններ հիմնելու համար ԵՄ հայտարարության ստորագրմանը

Բրյուսելում ընթացող Global Gateway (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է եղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում երկու SMART կրթական կենտրոններ հիմնելու համար ներդրումային դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարության ստորագրմանը:



Հայտարարությունը ստորագրել են Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Ամբրուազ Ֆայոլլը:

Ընդգծելով նման կրթական կենտրոնների հիմնադրման կարևորությունը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. 

«Այսօր կարևոր քայլ է ձեռնարկվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում կառուցվելիք և COAF-ի կողմից գործարկվող 2 ոչ ֆորմալ կրթական կենտրոնների իրագործման ուղղությամբ։ Սա կարող է օգնել ավելի ամրապնդել կապը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև, քանի որ վերջինս առաջինի առանցքային օժանդակությունն է: Ավելին՝ այս խելացի կենտրոնների կառուցումը Սյունիքում կնպաստի Հայաստանի հարավային շրջանների զարգացման ավելի մեծ նպատակի իրագործմանը»։

Back to top button