ԿարևորՍպորտ

Մանվել Խնձրցյանը՝ Մ23 ԱԱ-ի արծաթե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դարձել է Մ23 ԱԱ-ի արծաթե մեդալակիր։

Խնձրցյանը դուրս էր եկել Մ23 տարեկանների ԱԱ-ի եզրափակիչ՝ կիսաեզրափակչում 13-3 հաշվով առավելության հասնելով Մոնղոլիայի ներկայացուցչի նկատմամբ:

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, հայ ըմբիշն ԱԱ-ի հաղթողի կոչումը վիճարկել է ռուսաստանցի Նաչին Մոնգուշի հետ: Գոտեմարտն ավարտվել է Մոնգուշի հաղթանակով՝ 11։0 հաշվով։

Հայաստանի ներկայացուցիչ Մեժլում Մեժլումյանը երեկ բրոնզե մեդալ էր նվաճել մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունում:

Աղբյուրը՝ armsport.am

Back to top button