ԿարևորՔաղաքական

ՌԴ-ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց էական տեղաշարժ դեռ չկա. Դմիտրի Պեսկով

Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ ՝ հակամարտության կարգավորման հարցում նրանց օգնելու համար, սակայն էական տեղաշարժ դեռևս չկա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ստույգ փոխըմբռնում դեռ չկա։ Մենք շարունակում ենք մեր շփումները»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք առաջընթաց կա Մոսկվան որպես խաղաղության ծրագրի պատրաստման հարթակ օգտագործելու ռուսական առաջարկի հարցում։

Ի դեպ՝ այսօր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է՝ Փաշինյան-Ալիևի հանդիպումը, որը նախատեսված էր հոկտեմբերի վերջին Բրյուսելում, չի կայանա ժամանակի սղության պատճառով։

Back to top button