Հայագիտակ

Թշնամուն չի հաջողվում Արցախի մշակույթը աղվանական կամ ուդիական որակել. «Հայագիտակ»

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի «գիտնականները» կաշվից դուրս են գալիս Արցախն ու նրա մշակույթը կամ աղվանական, կամ ուդիական որակելու համար։ Սակայն դա նրանց չի հաջողվում շատ պարզ պատճառով` չափից շատ են Արցախի հայկականությունն ապացուցող փաստերը։

Դրանց շարքում են պեղումների արդյունքում գտնված փաստերը Տիգրանակերտի մի պեղավայրում, հայերեն վիմագիր արձանագրությունները, հայերեն ձեռագիր մատյանների հիշատակարանները։ Աղվանք աշխարհի հայկական լինելու փաստերն այնքան շատ են, անգամ սարերի ու եկեղեցիների անուններն են ճչում, որ սա քրիստոնեական երկիր է եղել դեռ վաղ միջնադարում։

Պատմաբան Մելանյա Բալայանն ասում է. «Ամարասի դիմացի սարը կոչում են Լուսավորչի սար, ինչը վկայում է, որ Գրիգոր Լուսավորիչն այստեղ քարոզել է դեռ չորրորդ դարում, իսկ Սուրբ Եղիշեի տեղայնացված Ղիշա անունը կրում են բազմաթիվ եկեղեցիներ»։

Պատմիչ Մատթեոս Ուռհայեցին գրել է. «Տակնուվրայնությունն ու սրտմտությունը չկարողացան մուտք գործել Աղվանից երկիրը, որը կոչվում էր Խորին աշխարհ Հայոց Սուրբ առաքյալ Թադևոսի աթոռանիստը»։ 

Back to top button